ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Սկզբունքայնության «գինը»

Սկզբունքայնության «գինը»
08.11.2016 | 00:14

Ակնհայտ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանրությունը հույսեր է կապում, իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ բավականին ոգևորված են խոսում նոր վարչապետի «դուխի» և «դրայվի» մասին՝ վստահեցնելով, որ նա իր բռնած գործում հաջողելու է։

Օրերս նրանցից մեկը, ասածն ավելի համոզիչ դարձնելու համար, մի պատմություն պատմեց Կարեն Կարապետյանի մասին, երբ նա դեռ «ՀայՌուսգազարդում» էր աշխատում։
Երբ նա եկել է ընկերություն, գազի մեծ կորուստներ են եղել, կարճ ժամանակում հաջողվել է իրավիճակը շտկել։ Ինչպե՞ս։ Հրահանգել է անջատել գազի պարտք ունեցողների գազը։ Պարտքերի պատճառով անջատել են անգամ Ծիծեռնակաբերդի «անմար» կրակը։ Սա այս հուշարձան-կոթողի աշխատակիցներին ուղղակի շոկի մեջ է գցել, բայց նա իր գործելաոճը չի փոխել։ Մնում է հուսալ, որ տնտեսության կարգավորման հարցում էլ նման սկզբունքայնություն կցուցաբերի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ